Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղամիջոցներ

Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում:

Ահա դեղորայքի ընդունման կարևոր կանոնները.

1.Եթե բժիշկը նշանակել է դեղը մինչև սնունդ ընդունելը, ուրեմն դեղը պետք է դատարկ ստամոքսում հայտնվի, որտեղ նրան չեն խանգարի ստամոքսահյութը, սննդի մնացորդները և այլն: Անգամ սննդի չնչին ընդունումն այս դեպքում անթույլատրելի է:
Իսկ ՛՛ուտելուց հետո՛՛ նշանակված դեղը անպայման պետք է ընդունել ոչ դատարկ ստամոքսով:

2.Ոչ բոլոր հաբերը կարելի է կիսել: Այդ դեպքում դեղի հատկությունների վրա ազդելու վտանգ կարող է լինել, կամ էլ կարող է խախտվել դեղի պաշտպանիչ թաղանթը, որը պաշտպանում է ստամոքսը դեղի ազդեցությունից, ատամի էմալը վնասվելուց և այլն: Այդ պատճառով պետք է զգուշանալ, եթե տուփի վրա բացակայում է ՛՛բաժանող գծիկը՛՛:

3.Բոլոր դեղերը՝ շատ քիչ բացառությամբ, պետք է ջրով ընդունել, այլ ոչ թե սուրճով, թեյով, սովորական կամ գազավորված հյութերով: Ծամելու կամ ծծելու համար նախատեսված հաբերը, որոնք կուլ եք տալիս ամբողջական ձևով, կսկսեն ազդել սպասված ժամանակից ավելի ուշ կամ ընդհանրապես չեն ազդի:

4.Դեղերի ընդունումների միջև ժամանակահատվածը պետք է ճիշտ պահպանել՝ օրվա մեջ 2 անգամյա ընդունման դեպքում այն պետք է լինի 12 ժամ, 3 անգամյա ընդունման ժամանակ՝ 8 ժամ, իսկ 4 անգամյայի դեպքում՝ 6 ժամ:

5.Եթե, տարբեր պատճառներով, բուժվում եք մի քանի մասնագետի մոտ, ապա նրանք պետք է տեղյակ լինեն միմյանց նշանակումների մասին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ